|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, թե չի լսել նորանշանակ վարչապետի այն հայտարարությունը, որ ով հաջողակ բիզնեսմեն է , նրա բիզնեսները չեն խլվելու: Նա նախ ընդգծեց, որ ինքը նման բան չի լսել, ապա ավելացրեց. «Ոչ մեկից ոչ մի բան ո\'չ խլվել էլ, ո\'չ տրվել»:
ԱԺ նախագահը դիմեց լրագրողներին` ասելով. «Չեմ կարծում, որ դուք պատասխանը չեք հասկանում: Նա այդպիսի բան ասած չի լինի, ընդհանուր միտքը պիտի լսեմ, ես չեմ հասկանում ինչի մասին է խոսքը»: