կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-20 21:10
Աշխարհ

Իտալիայում ձնահոսքի տակ մնացած հյուրանոցում եւս 5 ողջ մնացած են հայտնաբերել

Իտալիայում ձնահոսքի տակ մնացած հյուրանոցում եւս 5 ողջ մնացած են հայտնաբերել

Իտալիայում ձնահոսքի տակ մնացած Rigopiano հյուրանոցից փրկարարները դուրս են բերել եւս 5 ողջ մնացածի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցները։

Ավելի վաղ փրկարարները հայտնաբերել էին եւս 8 ողջ մնացածի, այդ թվում՝ երկու երեխայի։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Իտալիայում Աբրուցո նահանգի Գրան–Սասո լեռնային հատվածում ձնահոսքը ծածկել էր Rigopiano հյուրանոցը, որում, ճշտված տվյալներով, այդ պահին 34 մարդ կար։ Ողբերգության զոհերի թիվը 4-ն է։