Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտահանմանն ուղղված քաղաքականությունից բխող` 2013 թվականի միջոցառումների ծրագիրը եւ ցանկը, նաեւ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումը` արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն ՓԲԸ ստեղծելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին, կարեւորագույն` արտահանման խթանման աջակցման նպատակ ունեցող որոշումներ են. լրագրողներին այսօրչ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Այս ծրագրի շրջանակներում նախատեսված է ձեւավորել համապատասխան ենթակառուցվածքներ, որոնց նպատակն է աջակցել ձեռնարկություններին ուարտահանման խթանմանը: Այդպիսի կառույցներից են նաեւ Արդունաբերության աջակցման հիմնադրամը եւ Արտահանման խթանման եւ արտահանման վարկավորման երաշխիքների ապահովագրական ընկերությունը, որի նպատակն է լինելու ապահովագրել արտահանման վարկերն ու նպաստել ձեռնարկությունների արտահանման հնարավորությունների մեծացմանը:
Կառավարության որոշմամբ` այդ ուղղությամբ նախատեսված ռեսուրսներն այն բյուջետային ռեսուրսներն են, որոնք կառավարությունը նախատեսում է տրամադրել ձեռնարկությունների ֆինանսավորմանն ու արտահանման խթանմանը:
«Այդ միջոցները կազմում են շուրջ 500 միլիոն դրամ, առաջին անգամն է, որ մենք պետական բյուջեում արդյունաբերության ու արտահանման խթանման համար նախատեսել ենք ռեսուրսներ»,- ասաց Տիգրան Դավթյանը:
Հիմնական ուղղությունները, որոնցում նախատեսվել են իրացնել այդ ռեսուրսները, ուղղված են լինելու ձեռնարկությունների կողմից նոր շուկաների ներթափանցման խնդրին, որոշ վարկային տոկոսների սուբսիդավորման խնդրին: Էկոնոմիկայի նախարարի հավաստմամբ` կառավարությունն ակտիվ աջակցություն է ցուցաբերելու այն ձեռնարկություններին, որոնք հստակ նպատակ կունենան իրենց արտադրանքն արտաքին շուկաներում ներկայացնելու:
Մասնավորապես` պետությունն իր վրա պարտավորություն է վերցնում այդ գործընթացների համաֆինանսավորումը` 50-50 սկզբունքով: Պետական ռեսուրսներն ուղղվելու են միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին հայկական ապրանքների ներկայացմանը, շուկայավարման եւ արտաքին շուկաներ ներթափանցման հետ կապված գործընթացներին, միջազգային սերտիֆիկացման եւ սերտիֆիկատների ստացման համաֆինանսավորման գործընթացներին, օտարերկրյա ընկերությունների հետ բանակցությունների վարմանը, ապրանքների տեղափոխմանը միջազգային շուկաներ եւ այլ ծրագրերի:
Նախարարը կարծիք հայտնեց, որ նախատեսված միջոցները բավարար չեն, քանի որ պահանջարկն ավելի մեծ է:
Տիգրան Դավթյանը լրագրողներին ասաց, որ առաջիկայում, իրենց հաշվարկներով, մի քանի տասնյակ ձեռնարկություններ հնարավորություն կունենան օգտվելու նախատեսվող ենթակառուցվածքների աջակցությունից` այս տարվա ընթացքում շուրջ 50-60 ձեռնարկություն` հիմնականում համաֆինանսավորման սկզբունքով:
Նախարարը նշեց նաեւ, որ հիշյալ աջակցությունը ցուցաբերվում է խիստ որոշակի ձեռնարկությունների: Մասնավորապես` կառավարությունն իր առջեւ կոմերցիոն խնդիր չի դնում, եւ հիմնարկների ու ձեռնարկությունների ընտրությունը կատարվում է ոչ այնքան շահութաբերության տեսակետից, որքան տնտեսության համար այդ ռեսուրսների, ծրագրերի կարեւորության տեսակետից:
Այսինքն` դրանք պետք է լիենն արտադրական, արդյունաբերական, արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկություններ: Իսկ առեւտուրն, օրինակ, չի ֆինանսավորում: Այդ առումով այդ միջոցներն ուղղվելու են հենց այն ռազմավարական ուղղություններին, որ պետությունն ընտրել է որպես գերակայություն:
Տիգրան Դավթյանն արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության համատեքստում անդրադարձավ նաեւ օտարերկրյա ներդրումների ներգրավման կարեւորությանը Հայաստանի տնտեսության մեջ եւ նշեց, որ ընդունված ծրագրում կոմպոնենտ կա օտարերկրյա ներդրումների նրագրավման խրախուսման մասով:
Վերջում էկոնոմիկայի նախարարը խոսեց կառավարության հաստատած նախագծերից սպասելիքների մասին ու նշեց, որ դրանք հստակ ու թվերով ներկայացված են: