կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-19 22:25
Քաղաքական

ՀՀ կառավարության մոտեցումն ընդունելի չէ, պետք է հրապարակվեն Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը․ ՄԻՊ

ՀՀ կառավարության մոտեցումն ընդունելի չէ, պետք է հրապարակվեն Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ընդունելի չէ ՀՀ կառավարության մոտեցումը, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ թվական տվյալներ չեն հրապարակվում, քանի որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»:

ՄԻՊ հայտարարությունում ասվում է․ 

«Իրավունքի գերակայությունը ենթադրում է հանրային նշանակության ցանկացած տվյալի հրապարակման կանխավարկած. որևէ տվյալի հրապարակում մերժելիս պետությունը պետք է ցույց տա՝ ի՞նչ իրավաչափ շահ է դրանով հետապնդում: Պետության մերժման որոշումը պետք է լինի պատճառաբանված:

Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելը ՀՀ կառավարությունը երեկվա պաշտոնական արձագանքով պատճառաբանել է ընդամենը նշումով այն մասին, որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»: Սա ընդունելի մոտեցում չէ:

Իրականում, Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թվի հրապարակմամբ առնվազն՝ 

1) հնարավորություն կառաջանա զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով, 

2) առաջ կգան Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ դնելու հիմքեր, 

3) կբարձրանա Ադրբեջանում պահվող գերիների պաշտպանության աստիճանը, 

4) հրապարակայնորեն կընդգծվի պետության հարգանքը գերիների ու նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ, 

5) հրապարակայնորեն կընդգծվի պետության պատասխանատու վերաբերմունքը հանրային կարևորության այս հարցի նկատմամբ,

6) վերջապես, պետության այդ քայլով կբացառվի կամ էականորեն կնվազեցվի հանրությանը կեղծ տեղեկություններով մոլորեցնելու ու հետևաբար՝ շահարկում իրականացնելու որևէ կողմի փորձ:

Հետևաբար, ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որոնք իր տրամադրության ներքո առկա տվյալների համաձայն կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ»: