|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արժույթի միջազգային հիմնադրամի մոտեցման մեջ նոր բան չկա. հարկադիր արձակուրդի մերժումը ԱՄՀ-ի դասական մոտեցումն է. անդրադառնալով հարկային արձակուրդների վերաբերյալ ԱՄՀ ներկայացուցչի արտահայտած բացասական կարծիքին` այսօր ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
«Իրենց քաղաքականությունը հավասար միասնական մոտեցումն է, բայց, կարծում եմ, ճգնաժամից հետո տնտեսական քաղաքականության որոշակի ճշգրտումներ են արվում, որոնց հիմնական նպատակն է տնտեսության խթանումը: Իհարկե, դաշտը պետք է լինի հավասար, այդ մոտեցումներն ընկալելի են, եւ մեր օրենսդրությունը հենց այդ հենքի վրա է ձեւավորվել այս 20 տարիների ընթացքում»,- նշել է նախարարը:
Տ. Դավթյանը նաեւ նշել է, որ այսօր լրացուցիչ խթաններ են տրամադրվում արտահանման ոլորտին: «Սա համակարգված մոտեցում է, որովհետեւ պետությունը միասնական մոտեցումներ է ցուցաբերում:Այս խթանները կամ արտոնությունները, որոնք տրամադրվում են, պետք է դիտարկել ընդհանուր աջակցության համատեքստում, որովհետեւ ձեռնարկություններին մենք տրամադրում ենք աջակցության փաթեթներ, որոնք իրենց մեջ ներառում են տարբեր գործիքներ: Կարծում եմ` դա արդարացված է, հատկապես` ճգնաժամից հետո»: