Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության ծրագիրը խստապահանջ է, ականջալուր և իրատեսական: Այս մասին կառավարության ծրագիրը ԱԺ-ում ներկայացնելու ժամանակ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով այս երեք կետերին` ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դրանք նախ որակեց փիլիսոփայական, հետո նշեց, որ եթե երկու կետերը՝ խստապահանջն ու իրատեսականը, հասկանալի է, ապա ինչ է նշանակում ականջալուրը, երբ ՀՀ նախագահն է հայտարարում, որ թեեւ հանրության 80 տոկոսը դեմ է կենսաթոշակային համակարգին, բայց այն պետք է ընդունվի:
Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ իրենք արդեն արել են առաջին քայլը, իսկ երկրորդ քայլը լինելու է այն, որ փաթեթը պետք է համապատասխանեցնեն Սահմանադրությանը:
«Մենք ունենալու ենք հստակ տեսակետ` պարտադիր, բայց ոչ պարտադրված: Ժողովուրդը մեր թշնամին չէ: Ամեն ինչ անելու ենք, որ լայն խավերի կողմից ընդունելի լինի նոր օրինագիծը»,- ասաց վարչապետը:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ թեեւ չի հասկանում՝ ինչ է նշանակում պարտադիր, բայց ոչ պարտադրված, բայց հուսով է, որ վերջնահաշվարկում կբավարարեն հասարակության գոնե 80 տոկոսի սպասելիքները: 20 տոկոսն էլ խիստ կասկածելի է՝ կողմ է, թե՝ դեմ այդ համակարգին:
Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, որ իր կարծիքով կենսաթաշակային համակարգը վատ ռեֆորմ չէ, պարզապես մատուցումն է վատ կամ անբավարար եղել: Ըստ վարչապետի, կառավարությունը փորձելու է շտկել սխալները եւ ավելի փաթանցիկ ներկայացնել: