|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Հաշվի առնելով, որ մինչև 2020 թվականը պաշոտնավարումը Հայաստանինն է, որոշումը կկայացվի երկու օրվա ընթացքում, կտեղեկացնենք. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակին:
Հարցին` իսկ եթե այդ որոշումը հօգուտ մեզ չլինի՞, նա պատասխանեց. «Ես այդպես չէի ձևակերպի` հօգուտ ինչ-որ մեկին: ՀԱՊԿ-ում կա նորմատիվ իրավակարգավորում: Պետք է որոշում կայացվի երկրների ղեկավարների կողմից: Այս փուլում մեր հերթն է»:
Տոնոյանը չբացառեց, որ հնարավոր է կան որոշակի քաղաքական պայմանավորվածություններ: «Եկեք երկու օր սպասենք, որովհետև կարող են լինել որոշակի քաղաքական պայմանավորվածություններ, որոնց մասին ես ուղղակի տեղյակ չեմ: Բայց ես մեկ անգամ արտահայտվել եմ՝ իմ սկզբունքային մոտեցումն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի իր պաշտոնավարումը»,- ասաց նա: