|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013 թվականի ծրագիրը եւ այդ ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը:
Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության համատեքստում, մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հաստատեց նաեւ որոշման նախագիծը, որով պետք է կազմավորվի աշխատանքային խումբ` «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր փաստաթղթերի կազմման, ընկերության գրանցման և լիցենզավորման համար անհրաժեշտ գործընթացների իրականացման նպատակով:
Այս գործառույթների կատարման համար կառավարությունը որոշեց հատկացենլ մոտ 500 միլիոն դրամ գումար: