|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի կողմից ներկայացված որոշումը` պետական աջակցություն ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016թ ծրագիրը և միջոցառումների ցանկը: Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ աջակցություն է ստացել 450 ընկերություն , սուբսիդավորվել է 16 ընկերություն, համաֆինանսավորվել է 8 կազմակերպություն, կազմակերպվել է 9 գործարար համաժողով, որին մասնակցել են 1800 ընկերություններ, կազմակերպվել են գինու համտեսներ, 17 միջազգային ոլորտային ցուցահանդես, որոնց մասնակցել են 430 կազմակերպություններ: 2016թ համար նախատեսվում է 475 միլիոն դրամի հատկացում: