|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Իրանի մաքսային վարչության (IRICA) խոսնակ Ռուհոլլահ Լաթիֆին հրապարակել է զեկույց հարևան երկրների հետ Իրանի վեցամսյա առևտրի վերաբերյալ: Սաուդյան Արաբիան ընդգրկված էր երկրի արտահանման ուղղությունների ցանկում, չնայած երկու հարևանները անցյալ տարի դադարեցրել էին երկկողմ առևտուրը:
Օրեր առաջ էլ հայտնի էր դարձել, որ երկու երկրները փոխադարձաբար կվերաբացեն հյուպատոսական առաքելությունները: Իրանի և Սաուդական թագավորության միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններհ շարունակվում են:
Հիշեցնենք՝ 2016-ի հունվարի 2-ին Սաուդյան Արաբիան մահապատժի դատապարտեց 47 բանտարկյալի՝ ահաբեկչության մեղադրանքով, այդ թվում՝ ազդեցիկ շիա աստվածաբան շեյխ Նիմր ալ Նիմրին, ինչը խստորեն դատապարտվեց Իրանում: Նույն երեկոյան իրանցի ցուցարարները հարձակվեցին Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, իսկ հունվարի 3-ին Սաուդյան Արաբիան հայտարարեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: