կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-11 01:29
Հասարակություն

ԼՂ-Հայրենիք-Սփյուռք. եւս մեկ քայլ առաջ

ԼՂ-Հայրենիք-Սփյուռք. եւս մեկ քայլ առաջ

Մարտի 1-ից կմեկնարկի «ԼՂՀ-ի եւ Ջավախքի բժիշկների վերապատրաստում» ծրագիրը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղ-Հայրենիք-Սփյուռք կապի բարելավմանը: Այն իրականացվելու է ՀՕՖ-ի Բժշկական շրջանավարտների միության կողմից, որի հետ համագործակցում են ԼՂՀ առողջապահության նախարարությունը, Ջավախքի բուժհաստատությունները եւ Երեւանի առաջատար կլինիկաները: Ծրագիրը ֆինանսավորում է Ամերիկահայ բժիշկների միությունը: Նախատեսում է 2 տարում վերապատրաստել 80 բժիշկ:

 

Ծրագրի «կնքահայրը» ամերիկահայ բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանն է:

 

«Ծրագիրն ինձ համար, կարելի է ասե, նոր չէ, քանի որ 2 անգամ արդեն մասնակցել եմ ՀՕՖ-ի շրջանավարտների աշխատանքներին: Մենք մտածում էինք, թե ինչպես կարելի է հայկական բուժօգնության զարգացմանը նպաստել, եւ, չնայած կային անհավատներ, որ ծրագիրը չի իրագործվի, սակայն ձեռնամուխ եղանք միասին եւ ստացվեց»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:

 

Ավելին,  նա նշեց, որ այս ամառ համաշխարհային բժշկական ժողովին կմասնացեն 15 հայ բժիշկներ:

 

ԼՂ ԱՆ փոխնախարար Ալեն Պողոսյանը նշեց, որ բուժսպասարկման որակի բարձրացմանն ուղղված ծրագրի արդյունքները տեսանելի կլինեն վերջում:

 

«Ծրագրի նպատակը ՀՀ մարզերի բնակչության բուժսպասարկման որակի բարձրացումն է, նաեւ կարեւորում ենք մարզերի բուժաշխատողների շարունակական ուսուցումը, նոր մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների ձեռքբերումը, մասնագիտական նոր մեթոդների եւ տեխնոլոգիաների յուրացումը»,- նշեց ՀՕՖ տնօրեն Բագրատ Սարգսյանը:

 

Նշենք, որ 1 տարվա համար նախատեսված գումարը կազմում է շուրջ 30.000 դոլար, որը կներառի 40-45 բժիշկների վերապատրաստումը եւ շահառուի ֆինանսավորումը: