Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը լրջորեն մտահոգված է ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու Չակ Հեյգելի` Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշումից:
«Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ նախկին սենատոր Հեյգելը հավատում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ստահոդ հայտարարություններին»,- ասել է Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Հեյգելը դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ 1915 թվականի ողբերգություն ցեղասպանություն չի համարում: «Ամբողջ հարցն այն է, որ տարածաշրջանը պետք է առաջ շարժվի: Հարկավոր է կայուն, խաղաղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի, Հայաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների միջեւ: Ես համոզված չեմ, որ, հետ նայելով, կարելի է խաղաղություն հաստատել»,- ասել է նա:
Ի պատասխան` Արամ Համբարյանը հայտարարել է. «Քանի դեռ Էրդողանը եւ նրա դաշնակիցները փորձում են խաղաղություն հաստատել Հայոց ցեղասպանության ժխտման հիման վրա, նրանք երբեւէ հաջողության չեն հասնի: ԱՄՆ-ը եւ միջազգային հանրությունը պետք է օրինակ ծառայեն` դատապարտելով բոլոր ցեղասպանությունները, որտեղ եւ երբ էլ դրանք տեղի ունեցած լինեն»: