կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-13 11:13
Սպորտ

Հաղթանակը պատվի հարց է

Հաղթանակը պատվի հարց է

WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և նախկին տիտղոսակիր Ռոբերտ Շտիգլիցի միջև ռևանշ-մենամարտը նախանշված է մարտի 23-ին Մագդեբուրգում (Գերմանիա):


Արթուր Աբրահամի խոսքով՝ այդ մենամարտից ինքն ակնկալում է հաղթանակ եւ իր հաղթելու շանսերը գնահատում է շատ բարձր: Ամեն անգամ ռինգ դուրս գալը եւ հաղթելը, Աբրահամի խոսքով, իր համար պատվի հարց է, եւ նա ամեն ինչ անում է` հաղթելու համար՝ արդարացնելու իր մարզչի, իր հարազատների, ընկերների, համայն հայության եւ իր մարտարվեստի երկրպագուների սպասելիքները...


Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): Իսկ 2012թ. դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում կայացած մենամարտում 32-ամյա Աբրահամը տիտղոսը պաշտպանեց` պարտության մատնելով ֆրանսիացի Մեհդի Բուադլային:


Աբրահամ-Շտիգլից մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում. հաղորդում է հանրահայտ բռնցքամարտիկի մամուլի քարտուղարությունը: