Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 5-ին Դիմադրություն շարժումը հանրահավաք է հրավիրել, ինչո՞ւ պետք է գալ հանրահավաքին․ հարցին ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասում է, որ քաղաքական հանրահավաք չէ, համազգային պատվի հարց է։
«Ոչ թե առանձին վերցրած մեկ կամ մի քանի քաղաքական ուժերի հանրահավաք է՝ այս կամ այն քաղաքական նպատակով հրավիրված, այլ համազգային նշանակութան է և դրված է, նույնիսկ, համազգային պատվի հարցը․ այս հանրահավաքով նաև շատ հարցերի պատասխան պետք է տանք աշխարհին, այդ թվում՝ տարածաշրջանում շատ ակտիվ դերակատարում ունեցող երկրներին առ այն,, որ հայ ազգն ունի կամք, հայ ազգն այս հարցում ունի կարմիր գծեր և իրենք զիջումների գնալ չեն կարող, որովհետև զիջումն արդեն պատվազրկություն է, հավերժական պարտություն է, հավերժական անամոթություն ու անարգանք է։
Արցախցիները Ստեփանակերտում հավավքվելով՝ միասնաբար աշխարհին շատ բան ապացուցեցին , այդ թվում նրանց, որոնք համոզում էին, թե՝ արցախցիները պատրաստ են ինտեգրվել ադրբեջանական հանրության մեջև ինչ-ինչ մշակութային թեթև արտոնություններ ստանալով համաձայնել հայտնվել Ադրբեջանի կազմում ։ Մենք Երևանում հավաքվելու ենք մեր աջակցությունը հայտնենք մեր հայրենակիցներին»,-ասաց Գեղամ Նազարյանը։
«Հետևելու եմ, տեսնեմ ուսուցիչները, որոնց աշակերտները դպրոցական սեղաններից վերկացան գնացին ու զոհվեցին, այդ ուսուցիչները գալո՞ւ են կանգնեն հրապարակում, որ այլևս ոչ մի աշակերտ չզոհվի, թե՞ պատճառաբանելու են , որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում ։ Սա հենց քաղաքականություն չէ, սա հայրենիքի լինելությանն ուղղված կարևոր քայլ է , որով առաջինն ուզում ենք Աստծուն ցույց տալ, որ մենք ուզում ենք ապրել, որզում ենք պետություն ունենալ, կանգնած ենք մեր Արցախի, Սյունիքի , Տավուշի կողքին․ դրա համար եմ ասում, որ այն մարդը, ով արդարացում է փնտրում , թե ինչու պետք է չգա հրապարակ այդ օրը, ծանր մեղքի տակ է մտնում»։
Մանրամասն՝ տեսանյութում։