|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Նարինե Ասատրյանի գործը մտել է դատարան։ Տիկնոջը սպառնում է ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով։ Հիշեցում․ Նարինե Ասատրյանը ս․թ․ ապրիլի 10-ին Մալիշկա գյուղում անձրևանոց նետեց, Արցախն ուրացած, վարչապետ կոչեցյալի ուղղությամբ։Ի տարբերություն, քպ-ական ողորմելի ստրուկների, Նարինե Ասատրյանը ներկայացնում է հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։ Նարինե Ասատրյանի պաշտպանությունը պետք է դիտարկել այս տեսանկյունից՝ դատարանում քննվում է հայ ժողովրդի պատվի և արժանապատվության հարցը։
Ուստի, Նարինե Ասատրյանի պաշտպանությամբ պետք է հանդես գան բոլոր նրանք, ովքեր ունեն մարդկային և ազգային արժանապատվության զգացում։
Սույն գրառումը դիտարկել որպես առաջին քայլ, ի պաշտպանություն Նարինե Ասատրյանի»։