Փոխարժեքներ
06 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.76 |
EUR | ⚊ | € 449.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6684 |
GBP | ⚊ | £ 514.85 |
GEL | ⚊ | ₾ 140.62 |
Armlur.am-ը գրում է. «Հայաստանի Սուրբ քաղաքում ՔՊ-ի հաղթանակը կյանքի ու մահու հարց է դարձել իշխող կուսակցության համար: Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 3-ին հրավիրված ՔՊ վարչության նիստը նվիրված է եղել նոյեմբերին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններին: Հին կազմով ՔՊ վարչության նիստին հրավիրել են Էջմիածին քաղաքի ժամանակավոր քաղաքապետ Արգիշտի Մեխակյանին ու Արմավիրի նորանշանակ մարզպետ, ուժային կառույցի նախկին ներկայացուցիչ Վահրամ Խաչատրյանին:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Հասկանում եք, չէ՞, թե մեր համար ինչքան կարևոր է Էջմիածնում ՔՊ-ական քաղաքապետ ունենալը հիմա»:
ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը ելույթ է ունեցել, ներկայացրել, թե այս ժամանակահատվածում ինչ հաջողություններ է գրանցել, ինչ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Էջմիածին համայնքի ընտրությունների պատասխանատուն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն է:
Մարզպետ Խաչատրյանը ևս պետք է Մեխակյանին օգնի ընտրվելու համար, ինչի պատճառով էլ նրան վերջերս հաճախ են ՔՊ վարչության նիստերին կանչում: Փաշինյանն այս պահին այդքան էլ գոհ չէ իրավիճակից և թիմին հորդորել է աշխատել` Էջմիածինում քաղաքապետի պաշտոնը ընդդիմադիրներին «չհանձնելու» համար: Առանց այդ էլ Գյումրու ընդդիմադիր քաղաքապետի ներկայությունը քաղաքական դաշտում նյարդայնացնում է Փաշինյանին»։