|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Լեգենդար բռնցքամարտիկ, օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի դին կտեղափոխվի հայրենիք, և նա իր վերջին հանգրվանը կգտնի հայրենի հողում:
Այս որոշումը կայացվել է մարզաշխարհի ղեկավարության և Վլ. Ենգիբարյանի հարազատների կողմից: Լեգենդար բռնցքամարտիկը վերջին տարիներին բնակվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ էլ 81 տարեկան հասակում կնքել է իր մահկանացուն:
Վլ. Ենգիբարյանը եղել է Երևանի պատանի բռնցքամարտիկների դպրոցի հիմնադիր-տնօրենը, որը հետագայում անվանակոչվել է նրա անունով: Բռնցքամարտիկների մի քանի սերունդներ են ոգեշնչվել նրա հաջողություններով, կրթվել և դաստիարակվել մեծ մարզիկի պատգամներով: Նա արժանացել է բազմաթիվ պետական, կառավարական պարգևների, ձեռք բերել մարզական բարձրագույն տիտղոսը՝ դառնալով օլիմպիական չեմպիոն: Թեեւ նա կյանքի վերջին տարիներին հայրենիքում չէր բնակվում, սակայն մշտապես սերտ կապի մեջ է եղել հայրենիքի և հատկապես` հայաստանյան մարզաշխարհի հետ:
Վլ. Ենգիբարյանի հոգեհանգստը տեղի կունենա փետրվարի 15-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորության արարողությունը կսկսվի փետրվարի 16-ին` ժամը 14:00-ին նույն տեղում: Աճյունը հողին կհանձնվի Երևանի քաղաքային պանթեոնում: