|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Վաղը Մոսկվայի տանը տեղի կունենա Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակին նվիրված հուշ-երեկո: Ի դեպ, միջոցառման մուտքն ազատ է լինելու:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը նշեց, որ Ենգիբարյանի 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքն իրենք սկսել են դեռ հունվար ամսին, և 2 շրջիկ թատերախմբերի միջոցով Հայաստանի բոլոր մարզերում Ենգիբարյանի նովելների հիման վրա բեմադրված ներկայացումներ են ցուցադրում: Ավելին` վերջերս էլ Եկատերինբուրգում է միջոցառում տեղի ունեցել` նվիրված Ենգիբարյանի 80-ամյակին, որի ռեժիսորը Պետրոսյանն է եղել:
Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն էլ նշեց, որ Ենգիբարյանը որքան կրկեսինն է, այնքան էլ մնջախաղինն ու գրականությանը: «Նրա կերպարն այնքան սիրելի է ժողովրդի համար, որ նրա անունը լսելիս մարդկանց դեմքին ժպիտ է առաջանում: Մենք ուղղակի պարտավոր ենք պրոպագանդել նրան թե' դրսում, թե' երկրի ներսում»,- ասաց նա:
Դադասյանը վստահ է` սեպտեմբեր ամսին պետական մակարդակով /ինչպես և կանխավ որոշվել է/ կտոնվի Ենգիբարյանի հոբելյանը, քանի որ նման հոբելյանը չենք կարող շրջանցել: