կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-23 10:45
Առանց Կատեգորիա

ՀԱՅԱՑՔ. Հարցեր, որոնց պետք է պատասխանել Ենգիբարյանի սպանությունից հետո

ՀԱՅԱՑՔ. Հարցեր, որոնց պետք է պատասխանել Ենգիբարյանի սպանությունից հետո

Թերթերից մեկը երեկ անդրադարձել է մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում ս. թ. հունիսի 14-ին ոստիկանի կողմից հանցագործության համար կասկածվող Արման Ենգիբարյանի սպանությանը` զրուցելով նրա ծնողների հետ:

Պարզվում է` Արմանը խոհարար է եղել, Խոհարարների ասոցիացիայի նախագահը: Այս տեղեկություններն իսկապես կասկած են առաջացնում, թե արդյո՞ք այդ երիտասարդն է եղել, ջրմուղի աշխատակցի անվան տակ բնակարաններ ներթափանցելով, ավազակային հարձակում կատարողը:

Նկատենք, որ Ա. Ենգիբարյանին իրենց մասնագիտական կարողություններով անհամեմատ զիջող խոհարարները կարողանում են օրական 5000 դրամ վաստակել, հետեւաբար ինչու պետք է հարկադրված լիներ փող ձեռք բերելու հանցավոր ու վտանգավոր ճանապարհ ընտրել, ընդ որում` ունենալով կին եւ 2,5 տարեկան երեխա: Հուսանք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայություններում քննվող քրեական գործով կստացվի նաեւ վերոնշյալ հարցերի պատասխանները:

Իսկ մինչ այդ պարզաբանումներ ստանալու խնդրանքով դիմեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից` հղում կատարելով Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի տրամադրած տեղեկանքին: Հայտնեցին, որ «իրավապահներին հայտնի 5-6 դեպքերում տուժողներին ներկայացվել է լուսանկարը, նրանք ճանաչել եւ պնդել են, որ ջրմուղի աշխատակից ներկայացած եւ իրենց բնակարաններ մուտք գործած, ավազակային հարձակմամբ իրենցից դրամ եւ ոսկեղեն հափշտակած անձը հենց այդ Արման Ենգիբարյանն է»:

Եթե նույնիսկ ընդունենք, որ նա է եղել մի շարք բնակարանների տերերի նկատմամբ ավազակային հարձակում իրականացրած անձը, եւ ոստիկանները նրան չեն շփոթել, ապա միեւնույն է, կասկածյալի ձեռքին ու ոտքին կրակելու փոխարեն պարանոցին ու որովայնին կրակած ոստիկանները չէին կարող չիմանալ մարդու կենսականորեն կարեւոր օրգանները: