կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-19 14:05
Առանց Կատեգորիա

Լեւոն Խեչոյանին այսօր կտեղափոխեն Հայաստան

Լեւոն Խեչոյանին այսօր կտեղափոխեն Հայաստան

Թատերագետ Լևոն Մութաֆյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ճանաչված ու ազգային արձակի ամենաերևելի ներկայացուցիչներից մեկը՝ Լևոն Խեչոյանն, այսօր տեղափոխվում է Երևան: Ինչպես հավաստել են Գերմանիայում նրան բուժող բժիշկները, հուսադրող և ապաքինման որևէ կանխատեսում չկա: Քաղցկեղը թափանցել է գրողի մարմնի մի քանի հատված, հյուծել ու քայքայել:

 

Տևական ժամանակ հայտնվելով մերթ հայաստանյան բժիշկների հսկողության ներքո, մերթ էլ պարզապես հեռու լինելով բժիշկներից, գրողը չի կարողացել պատշաճ կերպով զբաղվել իր առողջության վերականգնման կամ էլ պահպանման խնդիրներով: Գերմանիան էլ նա հասել էր մեծագույն դժվարություններով, որովհետև չունենալով ֆինանսական միջոցներ՝ երկար ժամանակ ստիպված էր հետաձգել բուժումը»: