| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երևանի մնջախաղի պետական թատրոնի և Ծաղկաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ օգոստոսի 10-15-ը, Ծաղկաձորում, Դիլիջանում և Երևանում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը:
Փառատոնի մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին, ժամը 20:30-ին, Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակի բացօթյա բեմում: Փառատոնին կմասնակցեն թատերախմբեր՝ Հայաստանից, Սերբիայից, Վրաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Փառատոնի ընթացքում ներկայացումների և մանրապատումների ցուցադրություններից բացի կանցկացվեն վարպետության դասեր, գիտաժողովներ, տեսացուցադրություներ և քննարկումներ: Այս տարվա փառատոնի ծրագրում ներառված են նաև Երևանի մնջախաղի պետական թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն-ստուդիայի և ԵԹԿՊԻ մնջախաղի կուրսի աշխատանքները:
Փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը մեկնարկի կապակցությամբ ողջունել է փառատոնի կազմակերպիչներին և նշել, որ թատերասեր հանրության համար փառատոնը սպասված է, այն տարեցտարի զարգանում է, նոր աջակիցներ ձեռք բերում և ընդլայնում աշխարհագրությունը:
Մանրամասները՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի պաշտոնական կայքէջում: