կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-03 11:17
Հասարակություն

Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի դին կտեղափոխեն Հայաստան. news.am

Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի դին կտեղափոխեն Հայաստան. news.am

News.am-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին՝ «Կարգին Հասոյին» կհուղարկավորեն Հայաստանում, ինչի մասին մասին հայտնել են նրա ընկերներից: Այժմ ԱՄՆ-ում գտնվող նրա հարազատները զբաղվում են տեղափոխման հարցերով, փորձելու են հնարավորինս շուտ դին տեղափոխել Հայաստան, թեեւ նման ընթացակարգերը սովորաբար տեւում են 1-2 շաբաթ:

 

Կայքին նաև հայտնի է դարձել, որ Հասմիկ Ղարիբյանը մահացել է հիվանդանոցում: Նրա հիվանդության մասին ընկերները իմացել են մոտ 1-1,5 տարի առաջ, ԱՄՆ-ում սիրված դերասանուհին ամեն ինչ արել է` ապաքինման համար, բայց` ապարդյուն:

 

Ավելի վաղ  հայտնել էինք, որ 34 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը, ով հայ հանդիսատեսին հայտնի է «Կարգին հաղորդում» հումորային հեռուստահանդեսից: Հասմիկ Ղարիբյանը հայկական բեմարվեստի վառ անհատականություններից մեկի՝ դերասան Իշխան Ղարիբյանի դուստրն էր: Մեկ տարի առաջ նա ամուսնացել և բնակվում էր ԱՄՆ-ում: