|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.8175 |
| GBP | ⚊ | £ 512.43 |
| GEL | ⚊ | ₾ 141.31 |
Ընտրարշավի խերերից
ՀՀ Վիճակագրության ծառայությունում հույս ունեն, որ նախագահական քարոզարշավի հետ մեկտեղ՝ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռի հետ կավարտի նաև մարդահամարը:
Ջայլամախորոզ
Նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Շիրակի մարզի Թորոսգյուղ այցելած նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ճոխ հյուրասիրվել է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի պապենական գյուղում: Ասում են՝ հյուրասիրության սեղանին խորոված աքլոր է եղել, բայց Ս. Սարգսյանին հավատացրել են, թե որձ ջայլամ է:
Ուղղում
Նախագահի թեկնածու Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Շիրակի մարզում թեկնածուի հնչեցրած արտահայտությունը, թե՝ նախագահի ընտրություններում ինչքան տոկոս պետք է, այդքանն էլ «կխփենք», չի համապատախանում իրականությանը: Իրողությունն այն է, որ մինչ հարցազրույցը «կրակոտ» Ս. Սարգսյանը մասնակցել է Աշոտ Աղաբաբյանի ագարակում կազմակերպված ջայլամի որսին և որսից անմիջապես հետո, էքստազի մեջ «խփել» ասելով, նկատի է ունեցել ընդամենը խեղճ կենդանիներին:
Մարտավարություն
Էս ի՛նչ զուլում ՀՀԿ է` Սերժ Սարգսյանը «խփած» ունի, Ռուբեն Հայրապետյանը՝ տփած:
Նոր ինստիտուտ
Ըստ լավատեղյակ աղբյուրների՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը մի դարձվածքի օրենսդրական փոփոխության կապակցությամբ դիմել է մասնագետ աներձագի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի օգնությանը: Աղաբաբյանն առաջարկում է «ջայլամի պես գլուխը ավազի մեջ թաքցնել» դարձվածքն այսուհետ գործածել «ջայլամի պես գլուխը ձյան մեջ թաքցնել» խմբագրմամբ՝ վկայակոչելով Աշոցքի ձյուների մեջ աննախադեպ աճ արձանագրած այդ կենդանիների վերափոխված վարքը: Դարձվածքի այստեսակ խմբագրումն ու գիտական շրջանառության մեջ հայտնվելն անհավանական չեն, մանավանդ, երբ նկատի ենք ունենում աներձագի ինստիտուտի բարձր վարկանիշը ՀՀԿ-ում:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ