|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
CNN հեռուստաալիքը սենսացիոն մանրամասներ է ներկայացրել արտասահմանում Կենտրոնական հետախուզական վարչության կողմից կատարվող հարցաքննությունների վերաբերյալ: Ըստ հեռուստաալիքի` ահաբեկչության մեջ մեղադրվող 136 մարդ տեղափոխվել է երրորդ երկիր եւ պահվել, այսպես կոչված «սեւ բանտերում», որոնք վերահսկվում են ԿՀՎ-ի կողմից: Որպես երրորդ երկիր հիշատակվում է նաեւ Ադրբեջանը:
«Այս տվյալները ստացվել են հասարակական աղբյուրներից, ներառյալ` ԱՄՆ եւ այլ երկրների կառավարությունների փաստաթղթերը, Եվրախորհրդարանի եւ Եվրոպայի խորհրդի հարցումները, իրավապաշտպան կազմակերպությունների տեղեկատվությունը: ԿՀՎ-ն գաղտնի կերպով բանտարկյալներ է պահել Լիտվայում, Մարոկկոյում, Լեհաստանում, Ռումինիայում, Թաիլանդում, նաեւ Աֆղանստանում եւ Գուանտանամոյում: Ցուցակում են նաեւ Ադրբեջանը, Կանադան, Դանիան, Մալավին, Քենիան, Զիմբաբվեն, Մալայզիան եւ Շրի Լանկան»,- ասվում է CNN-ի նյութում:
Նշվում է, որ ԿՀՎ-ի հետ վերը նշված երկրների համագործակցության շրջանակներում է եղել նաեւ իրենց օդային տարածքը ահաբեկիչներ տեղափոխող ինքնաթիռների համար բացելը: