|
Փոխարժեքներ
14 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 419.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 489.96 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Չինաստանը պոտենցիալ պատրաստվում է 2027 թվականին Թայվանի շուրջ պատերազմին, թեև դա չի նշանակում, որ ներխուժման փորձ իրականում տեղի կունենա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը, ում խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Նա նշել է, որ Չինաստանի գործող առաջնորդ Սի Ցզինպինը սթափվել է Ռուսաստանի անհաջող ներխուժումից Ուկրաինա, սակայն Ամերիկան չպետք է թերագնահատի Պեկինի հավակնությունները Թայվանի նկատմամբ։
Բըրնսը հիշեցրել է, որ ԱՄՆ հետախուզությունը ավելի վաղ իմացել էր հրամանի մասին, որ չինացի զինվորականները պատրաստ լինեն ներխուժել Թայվան մինչև 2027 թվականը: