Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ գլխավոր հետախուզական ծառայությունը (ԿՀՎ) շուտով հնարավոր է գլխավորի ներկայումս Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի հրամանատար, գեներալ Դեւիդ Պետրեուսը:
Այս մասին լրագրողներին հայտնել են մի քանի բարձրաստիճան աղբյուրներ, այդ թվում՝ կառավարական պաշտոնյաներ:
Ըստ նույն աղբյուրների՝ ԿՀՎ տնօրեն Լեոն Պանատի թեկնածությունը դիտարկում են ԱՄՆ պաշտպանության գործող նախարար Ռոբերտ Գեյթսին փոխարինելու համար:
Պենտագոնի ղեկավարը, որն այդ պաշտոնում նշանակվել է դեռ Բուշ կրտսերի օրոք, նախատեսել էր պաշտոնաթող լինել անցյալ տարի, սակայն 2010-ի օգոստոսին գեներալը որոշեց պաշտոնավարել մինչեւ ամերիկյան զորքերի` Աֆղանստանից դուրսբերումը, որը նախատեսված է ընթացիկ տարվա հուլիսին:
Պաշտպանության նախարարի պաշտոնում հարմար էին տեսնում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, սակայն վերջինս լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե մտադիր չէ հավակնել այդ պաշտոնին:
Պետրեուսը լայնորեն համագործակցել է ԿՀՎ-ի հետ, երբ հրամանատար էր Իրաքում ու Աֆղանստանում, որոշ տվյալներով` նա մասնակցել է գերատեսչության՝ Պակիստանում իրականացրած հատուկ գործողություններին:
Կենտրոնական հետախուզական վարչության գոյության 60 տարիների ընթացքում այն բազմիցս գլխավորել են պաշտոնաթող գեներալներ ու ծովակալներ: