|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի ժողովուրդը վճռական է միջուկային էներգետիկայի բարիքներից օգտվելու հարցում` չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին ու քաղաքական ճնշումներին. ըստ Regnum-ի` երեկ Վիեննայում անցկացված ասուլիսում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասհար Սոլթանիեն:
Ըստ նրա` Իրանի միջուկային ծրագրի հարցով գործակալության վերջին զեկույցը անընդունելի է, քանի որ կոչված է «քաղաքական լարվածություն» ստեղծել: Նա համոզված է, որ ամերիկյան եւ իսրայելական հետախուզությունները մշտապես փորձում են ազդել այդ զեկույցների բովանդակության վրա, գործակալությանը ստահոդ տեղեկություններ են տալիս:
Սոլթանիեն հայտարարել է, որ Իրանը հավատարիմ է միջուկային զենքը տարածել արգելող արձանագրություններին: «Մեր միջուկային ծրագիրը շատ պարզ է: Միջուկային զենքը տեղ չունի մեր միջուկային դոկտրինում»,- հավելել է նա: