Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է իր նոր վարչակազմի երկու կարեւոր պաշտոնների թեկնածուներին. պաշտպանության նախարարի թեկնածու է նախկին սենատոր, հանրապետական Չակ Հեյգելը, ԿՀՎ-ի ղեկավարի թեկնածու` նախագահի` ահաբեկչության դեմ պայքարի ներկայիս խորհրդական Ջոն Բերնանը:
Օբաման նշել է, որ եթե Հեյգելի թեկնածությունը հաստատվի, նա կդառնա Պենտագոնի այն քիչ ղեկավարներից, ով մարտական վերքեր ունի եւ կլինի Վիետնամի պատերազմի մասնակից առաջին վետերան-նախարարը. տեղեկացնում է РИА Новости-ն: Սակայն, վերլուծաբանների կարծիքով, Հեյգելի թեկնածության հաստատումը դժվար թե հարթ անցնի: Օրենսդիրները, մասնավորապես, բացատրություն են պահանջելու Մերձավոր Արեւելքի հարցում Հեյգելի դիրքորոշման վերաբերյալ: Ժամանակին նա մեծ աղմուկ էր բարձրացրել «հրեական լոբբիի» վերաբերյալ արտահայտություններով, նաեւ Իրանի ու ՀԱՄԱՍ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հայտարարություններով: Հեյգելից դժգոհ է նաեւ ԱՄՆ հայ համայնքը:
Ջոն Բրենանի թեկնածության հաստատումը նույնպես հեշտ չի լինի: Նա 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ղեկավարել է ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը, նաեւ Ուսամա բեն Լադենի ոչնչացման ծրագրի կազմակերպիչներից է: Բրենանի թեկնածության քննարկման ժամանակ հնարավոր է բարձրացվի Ջորջ Բուշ-կրտսերի ղեկավարման տարիներին գաղտնի բանտերի եւ այնտեղ կտտանքների վերաբերյալ հարցը: