|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հետախուզական տվյալներ է տրամադրում Սիրիայի ապստամբներին. գրում է ամերիկյան Wall Street Journal թերթը: Բացի դրանից, ըստ թերթի, ԿՀՎ-ն մի քանի գործակալ է ուղարկել Թուրքիա, որտեղից ապստամբները զենք են ստանում Պարսից ծոցի երկրներից: Ընդ որում ` ԱՄՆ նախագահի վարչակազմը անհանգստություն է հայտնում, որ այդ զենքի մի մասն ընկնում է արմատական իսլամականների ձեռքը:
Եվ վերջապես, ըստ թերթի, ԿՀՎ-ն ֆրանսիական, բրիտանական եւ հորդանանյան հետախուզական ծառայությունների հետ վարժեցնում է սիրիացի ապստամբներին` կիրառել տարատեսակ զենքեր: