|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսպես կոչված` «Ղարաբաղի ազատագրում» ադրբեջանական կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովի այցը Հայաստան: Այս առիթով կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել. տեղեկացնում է SalamNews-ը:
«Ոչինչ չի կարող արդարացնել նրա այցը: Ոչ մի կերպ չի արդարացվում այն փաստը, որ Ռամիլ Ուսուբովն անցել է մեր նահատակների, հայերի կողմից Խոջալուում դաժանորեն սպանված իր իսկ հարազատների արյան վրայով եւ մասնակցել է հայ մարդասպանների ընդունելությանը: Ինքն իրեն հարգող եւ մարդկայնության նշույլ ունեցող մարդն այդպիսի քայլի չէր գնա: Ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելով եւ լինելով ծննդով Խոջալուից` չպետք է այդպես վարվեր նույնիսկ պաշտոնանկության սպառնալիքի տակ:
Երեւում է` պաշտոնը նման մարդկանց համար վեր է ամեն ինչից, դրա համար պատրաստ են ցանկացած ստորության: Կգա ժամանակը, որ Ռամիլ Ուսուբովը պաշտոնյա չի լինի, նույնիսկ ողջ չի լինի, բայց այդ բիծը կմնա թե' նրա, թե' նրա սերունդների վրա: Ուսուբովի անունը մենք ընդգրկում ենք Ղարաբաղի սեւ ցուցակում եւ անիծում ենք նրան մեր նահատակների հոգու առջեւ»,- ասվում է հաղորդագրության մեջ: