|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը չորեքշաբթի նոր արշավ է սկսել Չինաստանում, Իրանում և Հյուսիսային Կորեայում իրազեկիչներ հավաքագրելու համար՝ հավելելով, որ ռուսներին հավաքագրելու ջանքերը հաջողությամբ են պսակվել:
ԱՄՆ-ի գլխավոր լրտեսական գործակալությունն իր սոցիալական մեդիայի X (նախկին Twitter), Facebook, Instagram, Telegram, LinkedIn և Dark Web հաշիվներում՝ գործակալության հետ ապահով կապ հաստատելու եղանակների մասին չինարեն, պարսկերեն և կորեերեն հրահանգներ է զետեղել:
«Մեր ջանքերն այս ճակատում հաջող են եղել Ռուսաստանում, և ցանկանում ենք համոզվել, որ այլ ավտորիտար ռեժիմների մարդիկ գիտեն, որ մենք բաց ենք բիզնեսի համար»,-ասել է գործակալության խոսնակը՝ հավելելով, որ ԿՀՎ-ն հարմարվում է կառավարական հալածանքների և համաշխարհային հսկողության ուժեղացմանը:
Youtube-ում տեղադրված և միայն գրավոր հրահանգներ պարունակող չիներեն տեսանյութում անհատներին խորհուրդ է տրվում կապվել ԿՀՎ-ի հետ իր պաշտոնական կայքի միջոցով՝ անվտանգ, կոդավորված վիրտուալ մասնավոր ցանցեր (VPN) կամ TOR ցանց օգտագործելով:
Դրանցում հարցնում են նրանց անունները, գտնվելու վայրը և կոնտակտային տվյալները, որոնք նրանց իրական ինքնության հետ չեն առնչվում, ինչպես նաև տեղեկություններ, որոնք կարող են հետաքրքրել ԿՀՎ-ին՝ նախազգուշացնելով, որ պատասխանները երաշխավորված չեն և կարող են ժամանակ պահանջել: