Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միլանի դատարանը երկրի ռազմական հետախուզության նախկին ղեկավար Նիկոլո Պոլարիին դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցներին օժանդակելու մեջ, երբ վերջիններս 2003 թվականին առեւանգել են եգիպտացի իմամ Հասան Օմար Նասրին. տեղեկացնում է РБК-ն:
Նասրը, որին իտալական հատուկ ծառայությունները կասկածել են գրոհայիններ հավագրելու եւ թեժ կետեր ուղարկելու մեջ, անհետացել էր միլանյան փողոցից: 4 տարի անց նա դուրս է գալիս եգիպտական բանտից եւ հայտարարում, որ այդ տարիների ընթացքում ենթարկվել է խոշտանգումների, իսկ պաշտոնական մեղադրանք իրեն այդպես էլ չի ներկայացվել: Պարզվել է, որ իմամին առեւանգել են ԿՀՎ-ի աշխատակիցները եւ իտալացի գործընկերների հետ նրան նախ` տեղափոխել Գերմանիայում ՆԱՏՕ-ի ռազմակայան, ապա` Կահիրե:
Պոլարիի հետ դատել են նաեւ հատուկ գործողության 4 այլ մասնակիցների: