Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին գործակալ Ջոն Գվանդոլոն սենսացիոն հայտարարություն է արել: Ռադիո-թոկ-շոուի ժամանակ նա ասել է, որ ամիսներ առաջ նախագահ Օբամայի կողմից Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար նշանակված` 57-ամյա Ջոն Բրենանը մահմեդական է: Իսլամը նա ընդունել է գաղտնի` 1990-ականների վերջին, երբ հատուկ առաջադրանքով Սաուդյան Արաբիայում էր:
Գվանդոլոն նաեւ հայտնել է, որ Բրենանը հաջ է կատարել Մեդինա եւ Մեքքա, ընդ որում` արաբական պետությունների պաշտոնյաների ուղեկցությամբ. տեղեկացնում է Комсомольская правда-ն:
2008-ին ՀԴԲ-ից հեռացած գործակալը չի մանրամասնել, թե որտեղից իրենց այդ տեղեկությունները, սակայն նշել է, որ Բրենանի ընկերությունը արաբների հետ եւ նրա որոշման հասունացումը կատարվել է Էր Ռիյադում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների աչքի առաջ: