|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ Սենատը միաձայն հավանություն է տվել ԿՀՎ տնօրեն Լեոն Պանետտային ԱՄՆ պաշտպանության նախարար նշանակելու որոշմանը: Նա կփոխարինի Ռոբերտ Գեյթսին եւ իր պարտականություններին կանցնի հուլիսի 1-ից:
Իսկ Պանետտայի նախկին պաշտոնը կզբաղեցնի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայիս հրամանատար Դեւիդ Պետրեուսը, որի պաշտոնն էլ բաժին կհասնի ԱՄՆ զինված ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենենատ Ջոն Ալենին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի ուժային կառույցներում փոփոխություններ կատարելու մասին հայտարարել էր ապրիլի վերջին: Դրանք նրա պաշտոնավարման ընթացքում կատարված ամենալուրջ կադրային փոփոխություններն են: