Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Այսօր Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է: Երգչուհին ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին` Գյումրիում: Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետեւ` Երևանի պետական կոնսերվատորիան: 1991 թ. նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ` Լոս Անջելես:
2002 թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա: 2007 թ. հիմնում է «Artists for Pease» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչներ` իրենց ձայն բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների` «Այլևս երբեք» կարգախոսով: 2011-ին Լոս Անջելեսում կայացավ հիմնադրամի առաջին համերգը, որին մասնակցեցին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրոունը և ուրիշներ:
Երգչուհին մահացավ 2012-ի նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում` լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններից։ Երգչուհու մահից հետո երգիչ, հիմնադրամի անդամ Դեյվը խոստացավ շարունակել Մարտիրոսյանի սկսած գործը եւ աշխարհին ստիպել ապրել մաքուր անցյալով: