|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ֆեյսբուքյան օգտատեր Արայիկ Մանուկյանը իր էջում գրել է. «Այս գիշեր ԱՄՆ-ում, Լոս Անջելեսում մահացել է Հրահատ Գեւորգյանը: Երկար ժամանակ Հրահատը ծանր հիվանդ էր: Իր սիրելի տիկնոջ, մեր անզուգական երգչուհու՝ Ֆլորա Մարտիրոսյանի հետ նրանց ապրած տարիները փորձությունների, բայց նվիրումի ու սիրո տարիներ էին: Ջերմ տարիներ:
Նրանց ընտանիքը փոքրիկ, գեղեցիկ, լուսավոր մի օջախ էր Հայաստանից երբեմն-երբեմն հեռու, բայց միշտ Հայաստանի հետ ու Հայաստանով: Հրահատը հայկական հեռուստատեսության նվիրյալներից էր:
Նա երկար տարիներ էր իր կյանքից նվիրել հեռուստատեսությանն ու եթերին: Մենք բախտ ունեցանք միասին հայկական հեռուստատեսությունում աշխատել 90-ականների ամենածանր օրերին, երբ թվում էր, թե այլեւս ոչինչ հնարավոր չէ փրկել, բայց նվիրումը, լավատեսությունը, հույսը, ոգեւորությունը ապրեցնում էին, ու Հրահատի ներդրումը դրանում մեծ էր: Հիմա նորից իրենց ոչ երկրային կյանքում պիտի հանդիպեն Հրահատն ու Ֆլորան, որ իրենց զավակների պահապան հրեշտակները մնան՝ արդեն երկնային անսահմանությունից»: