կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-25 14:18
Մշակույթ

Ոչինչ, որ Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը կասի` վա՜յ, սա իմ կինը չի

Ոչինչ, որ Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը կասի` վա՜յ, սա իմ կինը չի

Ֆլորա Մարտիրոսյանը «բռնված» է Լեւոն Թոքմաջյանի քանդակում, եւ այն լիովին արտացոլում է երգչուհու էությունը. այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց գրող, գրականագետ Արտեմ Հարությունյանը:

 

Հիշեցնենք, որ քանդակագործ Լեւոն Թոքմաջյանին Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքը պատվիրել էր երգչուհու քանդակը կերտելու, սակայն արդյունքն ամենեւին դուր չէր եկել երգչուհու ամուսնուն:

 

Հարությունյանը նշեց, որ մարդկանց ուղեղում այնքան է «դաբաղվել» սոցռեալիզմ կոչվածը, որ շատերը, դրանից բացի, ոչինչ չեն տեսնում:

 

«Թոքմաջյանը հրաշալի զգացություն ունի` մարդկային էությունը որսալու եւ արտահայտելու: Լեւոնի աչքը բռնել է Ֆլորայի էությունը, դիմագծերը: Կարծում եմ` հիանալի քանդակ է ստացվել: Իսկ այս խոսակցություններն ինձ հիշեցնում են Առնո Բաբաջանյանի արձանի շուրջ ծավալված քննադատությունը, որն, ի վերջո, տեղի տվեց առողջ բանականությանը»,- ասաց գրականագետը` կարծիք հայտնելով, որ կարեւոր չէ, թե երգչուհու ամուսինն ինչ կասի, կարեւորը` Ֆլորա Մարտիրոսյանի քմայքները կան քանդակում: «Է, ամուսինը կարող է ասել`վա՜յ, սա իմ կինը չի, հետո՞: Ոչինչ»,- հավելեց Հարությունյանը: