Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ հանձնաժողովի արձանագրությունը: Ըստ այդմ` պարզվել է, որ նախագահի թեկնածուներից վճարովի եթերաժամից օգտվել են միայն Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը:
Անվճար եթերաժամից ընդհանրապես չի օգտվել նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այդ առնչությամբ yerkir.am-ը հարց ուղղեց Սեդրակյանին` ճշտելու, թե ինչո՞վ է պայմանավորված նրա պասիվությունը:
«Այս ընթացքում ես դիտում էի, թե ինչ տեսահոլովակներ են ներկայացնում գործող նախագահը և մյուս թեկնածուները: Իմ տեսահոլովակն արդեն պատրաստ է. անվճար եթերաժամով այսօր կհեռարձակվի»,- ասաց Սեդրակյանը և հավելեց, որ հնարավոր է` անվճար հեռուստաեթերի մի մասը կամ գուցե ամբողջությամբ` հատկացնի «Թեղուտ» ՀԿ-ին` պայմանով, որ նախօրոք տեսնի, թե ինչ հարցեր են նրանք բարձրացնում, արժե՞ այն հեռարձակել, թե՞ ոչ:
Հարցին, թե ինչի մասին է տեսահոլովակը, էպոսագետը պաստասխանեց. «Իմ տեսահոլովակում Հակոբ Կոջոյանի նկարներն են և Երվանդ Քոչարի քանդակները, և այդ ամենը` երաժշտության ներքո»: