|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը ֆավորիտ է, եւ որ մնացած թեկնածուները նախագահական ընտրություններում պայքարելու են երկրորդ տեղի համար:
«Առավոտը» գրում է, որ պարզվում է՝ Շարմազանովի հայտարարությունը դուր չէր եկել էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանին, որն էլ galatv-ին ասել է, երբ ինքը հաղթի ընտրություններում, ապա խոստանում է, որ առաջիններից մեկը, ով Սասնա ծռեր էպոսը բռնած գնալու է իրենց տուն, դա հենց Էդուարդ Շարմազանովն է լինելու:
Գնալո՞ւ է արդյոք Շարմազանովը էպոսագետի տուն, թե՞ ոչ՝ «Առավոտը» պարզել է նրանից. «Ես արդեն հերթ եմ կանգնել, որ հենց էպոսագետը հաղթի, վազելով գնամ: Պարզապես հերթն այնքան մեծ է, կարող է ինձ չհասնի»,- Շարմազանովի խոսքերն է մեջբերում թերթը: