Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը շարունակում է համոզել թեկնածուներին` ընտրություններից տասն օր առաջ հանել թեկնածությունները, որպեսզի Սերժ Սարգսյանը «քվեաթերթիկում հայտնվի միայնակ»: Սակայն, եթե դա տեղի չունենա, ինքը կշարունակի քաղաքական պայքարը:
Հարությունյանն անընդունելի է համարում Հրանտ Բագրատյանի առաջադրումը` պատճառաբանելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ մանդատ ձեռք բերած քաղաքական գործիչը նախ պետք է սպասեր ՀԱԿ-ի առաջնորդի հայտարարությանը: Ըստ նրա` միայն Նիկոլ Փաշինյանն իրավունք ուներ ինքնուրույն առաջադրվելու, ինչը, սակայն, տեղի չունեցավ:
Հարությունյանը համարում է, որ Սերժ Սարգսյանի ծրագիրը վատ չէ, բայց քաղաքական կամք է պետք դա իրագործելու համար: Նախագահի թեկնածուն վերանայել է նախորդ տարիների` իր քաղաքական ծրագրերը և քարոզարշավի ընթացքում կներկայացնի դրանք:
Նախագահ ընտրվելու դեպքում Հարությունյանը պատրաստվում է ստեղծել տնտեսական պառլամենտ, իսկ գործարարներին հնարավորություն կընձեռի մասնակցել երկրի տնտեսական կյանքին: Օրենք կստեղծի ընդդիմության մասին, որի շնորհիվ ընդդիմադիրները պաշտպանված կլիեն, քանի որ կարծում է, որ ընդդիմությունը պետության հարստությունն է:
Նա միաժամանակ գաղափարակիցն է նախագահի մեկ այլ թեկնածու` Վարդան Սեդրակյանի այն համոզման, որ երկրին անհրաժեշտ է հանրապետության 3 նախկին նախագահների ներուժը: Հիշեցնենք, որ էպոսագետ Վարդան Սեդրակյանն ասում է, որ նախագահ դառնալուց հետո երկրի 3 նախկին ղեկավարներին կնշանակի իր խորհրդականներ: