Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի մեկ այլ թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրել է Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մեջ:
Yerkir.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը նախ հայտարարեց, որ Սեդրակյանը պետք է գնա ոստիկանություն եւ «փաստերը» ներկայացնի:
«Բայց այն, որ նա զբաղված է զրպարտությամբ, դա ակնհայտ է: Նա այս ողջ ընթացքում ծաղրածուի դեր էր տանում, հիմա խաղն արդեն մի փոքր ավելի է լրջացել, եւ վախենամ` տակից դուրս չգա»,- հայտարարեց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը, թե, ըստ Սեդրակյանի, Հայրիկյանի դեմ կատարված մահափորձն իրականացրել է մասոնական կազմակերպությունը, ոին անդամակցում է Րաֆֆի Հովհաննիսյանը, Սաֆարյանը արձագանքեց. «Երեւի իր տանն աշխատող «կաֆելչիկը», «մետլախչիկը» մասոնական օթյակի անդամ են, եւ Սեդրակյանն էլ ենթադրում է, որ շատ լուրջ տեղեկատվություն ունի այդ մարդկանց եւ մասոնների կապի մասին, ուստի պարտավոր է ցուցմունք տալ»:
Սաֆարյանն ընդգծեց, որ եթե ամբողջ ազգը ծիծաղում է էպոսագետ թեկնածուի վրա, հիմա ավելին էլ կարող է անել, ուստի նրա խաղը վտանգավոր է դառնում հենց նրա համար: