Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօր հերթական անգամ ասուլիս է հրավիրել եւ հերթական զավեշտալի հայտարարություններն արել: Էպոսագետի հայտարարություններին «Հայոց արծիվներ» հասարակական հայրենասիրական կազմակերպության նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը սկզբում հումորով էր վերաբերվում, բայց հիմա արդեն այդ հայտարարությունները Ասրյանին բարկացնում են, ավելին` վիրավորական թվում:
«ՀՀ Սահմանադրությունն, իհարկե, թույլ տալիս է, որ նա առաջադրվեր նախագահի թեկնածու, բայց եթե այս ամենը մի կողմ ենք դնում եւ նայում իրականությանը, բաց աչքերով տեսնելով մեր պետության վաղվա օրն ու ապագան, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, շատ վիրավորական է, որ էպոսագետի պես մարդիկ, ովքեր ցույց են տալիս, որ շատ լուրջ գործերով են զբաղված, տվյալ վճռական պահին փոխանակ լինեն նախագահ Սերժ Սարգսյանի կողքին, նման արտահայտություններ են անում, իհարկե, շատ վիրավորական է»,- Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց Ասրյանը:
Նա առավել քան համոզված է, որ նախագահական ընտրությունների հաջորդ օրը, տեսնելով Սերժ Սարգսյանի հաղթանակը, էպոսագետը եւ մյուս թեկնածուները կհայտնվեն «ընկճված, կորուսյալ կարգավիճակում»: