Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով ծառայության աշխատակիցները հունվարի 24-ի հերթական շրջայցի ընթացքում խախտում է արձանագրել:
Հատուկ առանձնացված տեղերում ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի կողմից փակցված քարոզչական պաստառների վրա պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկությունը բացակայել է: Այդ տվյալների առկայությունը Ընտրական օրենսգրքի պահանջ է:
Շրջայցի ընթացքում հայտնաբերվել են նաև նույն թեկնածուի քարոզչական պաստառները ԸՕ-ով չնախատեսված տեղերում փակցված լինելու բազմաթիվ դեպքեր:
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը խնդրել է քննարկել այս փաստերը և դրանց վերաբերյալ արտահայտել ԿԸՀ-ի իրավական դիրքորոշումը: Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ի պաշտոնական կայքէջից, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունվարի 24-ի որոշմամբ, ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի կողմից նույն օրը ներկայացված գրության հիման վրա, հարուցվել է վարչական վարույթ: Քննարկումը տեղի կունանա հանձնաժողովի` հունվարի 25-ի ժամը 17:00-ին հրավիրվելիք նիստում: