|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Առժամանակ առաջ «Հրապարակը» փորձել է Ռուբեն Հայրապետյանից ճշտել, ճի՞շտ է, որ ֆրանսիական «Նուվել դը Արմենի» ամսագրին տված հարցազրույցից հետո տևական ժամանակ փորձել է հանդիպել Սերժ Սարգսյանին, սակայն չի հաջողվել:
«Սերժ Սարգսյանը, բացի Հանրապետական կուսակցության նախագահ լինելուց, նաև ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն է, իսկ ո՞վ է ասել, որ ցանկացած շարքային կուսակցական կամ քաղաքացի պետք է կարողանա ցանկացած ժամանակ հանդիպել նրան»,- ասել է նա:
Բայց նախկինում շուտ-շուտ էիք հանդիպում: «Այսինքն` դուք իմ կողքից քայլելով գնում էիք ու տեսնո՞ւմ, թե ես շուտ-շուտ, թե ուշ-ուշ էի հանդիպում, հա՞... ասեմ` իմացեք, ես նախագահի հետ հանդիպելու խնդիրներ երբեք չեմ ունեցել և չունեմ»: