Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերին հայկական մամուլում տեղեկություն էր տարածվել, թե «Փյունիկ»-ի եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հովիկ Ներսեսյանը հրաժարվում է վերադառնալ Հայաստան եւ քաղաքական ապաստան է խնդրել Անգլիայում: Հովիկ Ներսիսյանը հարցազրույց է տվել անգլիական shropshirestar.com-ին եւ մասնավորապես ասել. «Իմ երկրում հետախուզման մեջ եմ: Եթե վերադառնամ, ինձ կբանտարկեն, ինչից հետո կզորակոչեն: Իմ կյանքը կլինի վտանգված: Հայաստանում ոչ մեկին չի հետաքրքրում, որ դու ֆուտբոլիստ ես: Կառավարությունը բոլորին ուղարկում է բանակ: Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության հետեւանքով զոհվում են հայ զինվորներ: Շրոփշիրում (Անգլիա) ես ինձ անվտանգ եմ զգում: Հույս ունեմ, որ դատարանը դրական որոշում կընդունի»:
Այս ամենի կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացնում է պարզաբանումներ:
«Հովիկ Ներսեսյանը մինչեւ 2015 թվականը եղել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի անդամ, ընդգրկվել է Հայաստանի պատանեկան, ապա` երիտասարդական հավաքականներում: 2015 թվականի ձմեռային զորակոչից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՀՀ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարություն. համաձայն ընդունված կարգի` այդ ֆուտբոլիստներն իրենց ծառայությունը պետք է անցկացնեին սպորտային վաշտում, որը գտնվում է Ադրբեջանի հետ հակամարտության սահմաններից շատ հեռու՝ Երեւանում: Ցուցակում ընդգրկված է եղել նաեւ Հովիկ Ներսեսյանը: Սակայն նա հրաժարվել է ծառայել անգամ սպորտային վաշտում: 2015 թվականի աշնանը Հովիկ Ներսեսյանը ծնողների միջոցով՝ հիվանդության պատրվակով, տարկետման իրավունք է ստացել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից եւ 2016 թվականին մեկնել է Անգլիա, որից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ «Փյունիկ» ակումբը ոչ մի կապ կամ տեղեկություններ չեն ունեցել նրանից: Հիմա այդ երիտասարդը քաղաքական ապաստան է խնդրել այլ երկրից: Կարծում եմ` նրա միակ նպատակը Հայաստանից փախչելն է: Սա դասալքության վառ օրինակ է եւ ոչ մի կապ չունի նրա կողմից հնչեցված պատճառների հետ»,- ասել է Հայրապետյանը:
ՀՖՖ պաշտոնական կայք