կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-19 09:42
Իրավական

Ռուբեն Հայրապետյանը ցուցմունք է տվել «Հրապարակ»

Ռուբեն Հայրապետյանը ցուցմունք է տվել «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանի ծեծի դեպքով հարցաքննվել է նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Մեր տեղեկություններով՝ Ռուբեն Հայրապետյանը պատմել է, թե ինչի շուրջ է կոնֆլիկտ եղել, նա նշել է, որ չի առեւանգել Արսեն Ավետիսյանին, պայմանավորված են եղել, հանդիպել են, ու կոնֆլիկտ է ծագել։ Արսեն Ավետիսյանը մասամբ է ցուցմունք տվել, քանի որ նրա քիթը «գիպսի» մեջ է, դեռ չի կարողանում հստակ խոսել, քիչ բան է պատմել իրավապահներրն։

Փոխարենը, երկար եւ հանգամանալից ցուցմունք է տվել նրա կինը՝ Իզաբելլա Մելքումյանը։ Նա եղել է Ջերմուկում, Արսեն Ավետիսյանի եղբորից է իմացել դեպքի մասին եւ անմիջապես ահազանգել է ոստիկանություն, լրատվամիջոցներին։ Դեպքով առայժմ հետաքննություն է ընթանում, իրավապահներն սպասում են Սերժ Սարգսյանի որոշմանը՝ այն հանգուցալուծելու համար։ Մասնավորապես, նախագահի խոսքից է կախված՝ գործ կհարուցվի, թե ոչ, ինչ հոդվածով, եւ ովքեր կանցնեն գործով՝ միայն թիկնապահները, թե նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Այս հարցով քաղաքական որոշում երեկվա դրությամբ դեռ չի կայացվել, սակայն երկար սպասել չեն տա՝ առաջիկայում հստակություն կմտցվի:

Հետաքրքրիր է նաեւ, որ մեկ հանգամանք եւս. «Էյր Արմենիայի» տնօրենի անվտանգությունը պահպանում է «Արմմոբիլը»: Սա հենց այն ծառայությունն է, որը ֆուտբոլային խաղերի ժամանակ ապահովում է անվտանգությունը: Փաստորեն ստացվում է, որ Ավետիսյանն իր անվտանգություը վստահում է Ռուբեն Հայրապետյանի գործընկերոջը, ովքեր պաշտպանում են նրա ծեծածին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում