կարևոր
3250 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-22 10:18
Քաղաքական

Ռուբեն Վարդանյանը հանդիպումների շարք է սկսել․ «Հրապարակ»

Ռուբեն Վարդանյանը հանդիպումների շարք է սկսել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով պաշտոնանկությունից հետո շարունակում է մնալ Արցախում, ձեռքերը ծալած չի նստել։ Մեր տեղեկություններով, Վարդանյանը վերջին շրջանում հանդիպումների շարք է սկսել քաղաքական-հասարակական ուժերի ներկայացուցիչների հետ, կարելի է ասել՝ կոնսուլտացիաներ է իրականացնում՝ տեղեկացնելով, որ նպատակ ունի ձեւավորել պլատֆորմ եւ ծրագիր կազմել, թե ինչպես է տեսնում Արցախի ապագան ստեղծված իրավիճակում, ու ինչպես է հնարավոր լուծել Արցախի սուբյեկտայնության խնդիրը։

Սրա շուրջ առաջարկում է կարծիքներ հնչեցնել, տեսակետներ փոխանակել։ Նշել է, որ հանրագումարում կամբողջացնի այդ ծրագիրը՝ այն ներկայացնելով թե՛ հանրությանը, թե՛ Արցախի ղեկավարությանը։ Ըստ ամենայնի՝ Վարդանյանը նոր հայտ է պատրաստվում ներկայացնել, սակայն մինչ այդ որոշել է շահել արցախցիների լայն զանգվածների համակրանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում