|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Կարպետ Միքաելյանի հետ: Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլիստին խոստացել է ֆինանսական օգնություն ցուցաբերել` անհրաժեշտ թանկարժեք վիրահատությունն իրականացնելու համար: Այս մասին Կարապետ Միքաելյանը հայտնել է Р-Спорт-ին:
«Այսօր մենք զրուցել ենք: Նա խնդրեց իրեն ուղարկել բանկային հաշիվների տվյալները, որոնք ես ուղարկեցի մամուլի քարտուղարին: Կարծում եմ` մոտ օրերս ինձ օգնություն կցուցաբերեն:
Կոնկրետ թիվ չեմ ասի, սակայն օգնությունը զգալի կլինի: Երկու օրից կգնամ «Բակուլևսկի» ինստիտուտ, որտեղ ինձ կհետազոտեն և կհերթագրեն վիրահատության համար: Հուսով եմ, որ ստացված գումարը կհերիքի վիրահատության համր: Սրտի փոխպատվաստման մասին չեմ էլ ուզում մտածել, դա չափազանց թանկ վիրահատություն է և այդքան գումար ես երբեք չեմ կարող հավաքել: Կարծում եմ` փոխպատվաստման անհրաժեշտություն չի լինի»,- ասել է Միքաելյանը: