Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը վստահ է, որ եթե Փակ շուկան ձեւափոխած լիներ մեկ այլ կուսակցության` ԲՀԿ-ից կամ, օրինակ, ՀԱԿ-ից ինչ-որ մեկը, «հաստատ որեւէ մեկը ձեն չէր հանի»:
Հայրապետյանը վստահեցնում է` Սամվել Ալեքսանյանը շատ սիրով է կառուցել շուկան, շատ գեղեցիկ է ստացվել: «Ի՞նչ է ուզածները (խմբ.-ակտիվիստներին նկատի ունի), մի երկու կոպեկ գրանտի համար ինչքա՞ն կարելի ա ատել էս երկիրը: Գեղեցիկ, քաղաքակիրթ առեւտրի կենտրոն է սարքել: Սամվել Ալեքսանյանը մի հատ լավ պաստառ էր կպցրել` շպիոնները»,- նշեց նա:
Հայրապետյանը նաեւ ասաց, որ հիանում է այդ շուկայով, ուրախանում է, որ Ալեքսանյանի պես մարդ կա:
Լրագրողների դիտարկմանը, որ շենքի պատմաճարտարապետական տեսքն է աղճատվել, Հայրապետյանը արձագանքեց. «Ի՞նչ պատմաճարտարապետական տեսք: Էդ որ Աբովյան փողոցում 20 հարկանի շենք էին կառուցում, ոչ մեկդ ձեն չհանեցիք, որ Աբովյան փողոցը փչացրեցին: Շուկան թարմացվել, սիրունացվել է, ի՞նչ կար պատմաճարտաապետական, որ քանդել են: Ես լինեի` 25 հարկ կկառուցեի: Մի երկու մարդ որոշել են, որ դա պատմաճարտարապետական կառույց է»: