| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն սկսվել է Հայաստանի` տարվա լավագույն մարզիկին որոշելու քվեարկությունը, որն անցկացվում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից: Այս անգամ լավագույնի կոչմանը հավակնող թեկնածուներին որոշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Եվ որքան էլ զարմանալի է, ներկայացված ցուցակոմ չի ընդգրկվել որևէ ֆուտբոլիստի անուն: Armsport.am-ին հայտնի է դարձել, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին խիստ վրդովեցրել է այդ փաստը, և նա անձամբ է այցելել սպորտի նախարարություն՝ պարզաբանում ստանալու:
Yerkir.am-ի հետ զրույցում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սյուզի Բադոյանը հաստատեց, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է նախարարի հետ: «Ինձ համար զարմանալի է լրագրողների տարակուսանքը եւ զարմանքն այդ հանդիպման վերաբերյալ: Միգուցե ոմանց համար դա նոր երեւույթ է, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կարող է գալ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն եւ հանդիպում ունենալ նախարարի հետ, բայց քանի որ նախարարը Յուրի Վարդանյանն է, կարծում եմ, այդ առումով զարմանքն արդարացված չէ»,- նշեց Սյուզի Բադոյանը:
Նախարարի մամուլի քարտուղարը համարում է, որ Ռուբեն Հայրապետյանի այցը չարժե կապել այս կամ այն իրադարձության հետ, ֆեդերացիայի նախագահը կարող է քննարկումներ ունենալ նախարարի հետ ոլորտին վերաբերող ցանկացած հարցի շուրջ: